National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.11.2017
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության 2018 թվականի քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, նախարարության, ոլորտի պատասխանատու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ քննարկման նպատակն է պարզել՝ նախարարության կողմից վարվող քաղաքականությունը որքանո՞վ է իրականանալի եւ համահունչ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության հիմնադրույթներին, որո՞նք են խնդիրների լուծման հայեցակարգային տարբերակները: Խոսրով Հարությունյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է տնտեսական այն  մոդելը, որը նախատեսված է գալիք տարվա բյուջետային փաստաթղթով: Նախարարը նշել է, որ տնտեսական կայուն աճ ապահովելու համար նախատեսվում է ընդլայնել եւ դիվերսիֆիկացնել արտահանումը: Առաջիկա տարիների համար նախատեսվում է ունենալ արտահանում ՀՆԱ-ի մեջ 40-45 տոկոսի չափով: Գերակա խնդիր է համարվում նոր շուկաների մատչելիության ապահովումը: Մեր երկրի համար արտոնյալ առեւտրային շուկաների, մասնավորապես ԵԱՏՄ շուկայի մասով փորձ է արվում պարզեցնել արտահանման ընթացակարգերը, հայկական արտադրանքի մուտքն այդ շուկաներ դարձնել առավել դյուրին: Պարոն Կարայանը ներկայացրել է այս գործընթացում, ինչպես նաեւ արտահանման խրախուսման քաղաքականության հարցում ընթացող բանակցությունները: Արտահանման խրախուսման համատեքստում կարեւորվել է արտահանման ապահովագրման ինստիտուտի զարգացումը եւ ֆինանսական օժանդակության մեխանիզմների առկայությունը: Նախարարն անդրադարձել է նաեւ իրանական եւ չինական շուկաներ հայկական արտադրանքի արտահանման կարեւորությանը:

Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ 2018 թվականին շարունակվելու են շուրջ 10 երկրների հետ համաձայնագրերի կնքման աշխատանքները, ինչը նոր արտոնյալ շուկաներ կբացի մեր երկրի համար: Նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվելու նաեւ ԵՄ-ի հետ GSP+ արտոնյալ ռեժիմը պահպանելու ուղղությամբ:

Նշվել է, որ կառավարության քաղաքականությունը մասնավորապես իրականացվելու է շուկաների ընդլայնման, հայկական արտադրանքի՝ այլ շուկաներ մուտք գործելու, արտահանման աջակցման գործիքակազմի մշակման ուղղություններով: Սուրեն Կարայանի խոսքով՝ գալիք տարում տնտեսական զարգացում կլինի առկա արտադրական կարողությունների օգտագործման, ինչպես նաեւ նոր ներդրումների ներհոսքի շնորհիվ:

Քննարկման մասնակիցներն իրենց հարցադրումներում անդրադարձել են տնտեսական աճի տեմպերին նպաստող գործոններին, արտահանման հարցում կայուն դինամիկ աճ ապահովող ապրանքատեսակների առկայությանը, արտահանման ոլորտում հնարավոր ռիսկերին, արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը եւ արտադրական նոր տեխնոլոգիաների ներմուծմանը, կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը եւ այլ հարցերի: Նրանք կարեւորել են արտադրական ծավալների խթանումը, տեղական արտադրությունը միջազգային ցուցադրություններում պատշաճ մակարդակով ներկայացնելը, ներդրումային գրավչության ապահովմանը, ՓՄՁ-ների զարգացմանը եւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները, բիզնես օմբուդսմենի ինստիտուտի կայացումը:

Հանդիպման ավարտին նշվել է, որ նման ձեւաչափով քննարկումները կլինեն շարունակական:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am